Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թ­յուն­նե­րը՝ դու­դու­կով

Հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թ­յուն­նե­րը՝ դու­դու­կով
11.12.2020 | 03:02

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը «Ծի­րա­նի» ան­սամբ­լի հիմ­նա­դիր, սո­լո դու­դու­կա­հար և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը ԱՐ­ՏԱԿ Ա­ՍԱՏ­ՐՅԱՆՆ Է։ Մեծ թվով հա­մերգ­ներ Հա­յաս­տա­նում և ար­տերկ­րում։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ա­մե­նա­տար­բեր ան­սամ­բլ­նե­րի հետ։ Նո­րա­րա­րա­կան աշ­խա­տանք, ո­րը դու­դու­կի զար­գաց­ման և հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան բե­մին ին­տեգր­վե­լու կարևոր հայտ է։ Հա­կիրճ՝ այս­պի­սին է դու­դու­կա­հա­րի ան­ցած ճա­նա­պար­հը, ով ներ­կա­յումս աշ­խա­տում է «Տա­ղա­րան» հա­մույ­թում՝ որ­պես դու­դու­կա­հար, հա­մա­գոր­ծակ­ցում Երևա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չախմ­բի հետ՝ հան­դես գա­լով որ­պես մե­նա­կա­տար և երգ­չախմ­բի բա­րի­տոն ձայ­նա­բաժ­նի եր­գիչ, դա­սա­վան­դում Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում։ Զրույ­ցի թե­ման բազ­մա­զան է՝ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ճա­նա­պարհ­ներ, դու­դու­կի ին­տեգ­րու­մը աշ­խար­հում և այլն։

-Դժ­վա­րին ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում, տա­րին սկս­վեց հա­մա­վա­րա­կով, հե­տո էլ պա­տե­րազ­մը վրա հա­սավ։ Ի՞նչ էին ա­նում այս օ­րե­րին ե­րա­ժիշտ­նե­րը, ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ էին տի­րում տար­վա ըն­թաց­քում ու պա­տե­րազ­մի օ­րե­րին։
-Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով փակ­վե­ցին հա­մեր­գաս­րահ­նե­րը, դա­սա­վան­դու­մը տե­ղա­փոխ­վեց առ­ցանց հար­թակ, ո­րը սկզբ­նա­կան շր­ջա­նում ան­սո­վոր էր ու­սա­նող­նե­րիս հա­մար։ Ինքս փորձ ու­նեի, մի քա­նի տա­րի է գոր­ծըն­կե­րոջս հետ ար­տերկ­րի ե­րաժշ­տա­սեր­նե­րի, դու­դու­կի սի­րա­հար­նե­րի հա­մար առ­ցանց դա­սըն­թաց­ներ ենք ի­րա­կա­նաց­նում։ Կարճ ժա­մա­նա­կում հաղ­թա­հա­րե­ցինք այդ հար­ցը։ Ա­վե­լի դժ­վար էր ե­րաժշ­տա­կան կեն­դա­նի ան­ցու­դար­ձը առ­ցանց հար­թակ տե­ղա­փո­խե­լը։ Հա­մեր­գաս­րա­հում ե­րա­ժիշ­տը հան­դի­սա­տե­սին է փո­խան­ցում ապ­րում­նե­րը, հույ­զե­րը, ին­չը առ­ցանց հա­մեր­գի ժա­մա­նակ հնա­րա­վոր չէ։
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, կար­ծում եմ, բո­լորս սթ­րե­սա­յին վի­ճա­կում էինք։ Չէի ու­զում ան­գամ գոր­ծի­քը ձեռքս վերց­նել, թեև մի քա­նի հա­մերգ կա­յա­ցավ «Տա­ղա­րան» հա­մույ­թի կազ­մով Երևան տե­ղա­փոխ­ված ար­ցախ­ցի­նե­րի հա­մար։ Դժ­վա­րու­թյամբ, բայց մեզ ստի­պում էինք ժպ­տալ, դրա­կան լից­քեր փո­խան­ցել հան­դի­սա­տե­սին։
-Ի՞նչ էր ա­նում «Ծի­րա­նին» այդ օ­րե­րին։
-Ե­րաժշ­տա­կան գոր­ծու­նեու­թյուն չենք ծա­վա­լել։ Թի­կուն­քա­յին աշ­խա­տան­քով էինք զբաղ­ված, քո­ղար­կող ցան­ցեր էինք գոր­ծում, նաև օգ­նու­թյուն­ներ հա­վա­քում Ար­ցա­խից տե­ղա­փոխ­ված ըն­տա­նիք­նե­րի ու զին­ծա­ռա­յող­նե­րի հա­մար։ Բա­րե­գոր­ծա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին մե­ծա­պես ա­ջակ­ցե­ցին նաև ար­տա­սահ­մա­նում գտն­վող ըն­կեր­ներս։
-Մենք կար­ծես ա­զատ­վում էինք ցե­ղաս­պան­վա­ծի բար­դույ­թից։ Մեր ար­վես­տա­գետ­նե­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում բարձ­րաց­նում էին Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցը, ներ­կա­յաց­նում Ար­ցա­խը՝ ֆիլ­մե­րի մի­ջո­ցով, փա­ռա­տո­նե­րի և այլն։ Այ­սօր ի՞նչ կա­րող ենք ա­սել դր­սի հան­րու­թյա­նը։ Ի՞նչ հո­գե­վի­ճա­կով եք ներ­կա­յա­նա­լու մի­ջազ­գա­յին բե­մե­րում, ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում ձեր ա­ռա­քե­լու­թյու­նը՝ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով։
-Հո­գե­վի­ճա­կի մա­սով այդ­քան էլ հա­մա­ձայն չեմ, ես ապ­րել եմ 35 տա­րի, բայց ե­րակ­նե­րիս մեջ ու­նեմ մի քա­նի հա­զա­րա­մյա պատ­մու­թյան գո­նե զգա­ցա­կան մա­սը։ Հա­յաս­տա­նում չի ե­ղել դա­րաշր­ջան, որ պա­տե­րազմ, ան­գամ պա­տե­րազմ­ներ չլի­նեն։ Դա ար­տա­ցոլ­վում է նաև մեր ե­րաժշ­տու­թյան մեջ։ Ին­չու՞ է դու­դու­կը զար­գա­ցել Հա­յաս­տա­նում, ոչ թե հարևան եր­կր­նե­րում, ո­րով­հետև այն խիստ հա­տուկ է մեր հո­գե­կերտ­ված­քին։ Մեր մշա­կույ­թի բո­լոր շեր­տե­րում, ու­զենք, թե չու­զենք, կան այդ գույ­նե­րը, այդ հն­չյուն­նե­րը։ Այն­պես որ, չեմ կար­ծում, թե այս պա­տե­րազմն այն­պի­սի հետք կթող­նի, որ ե­րա­ժիշտ­նե­րը չկա­րո­ղա­նան աշ­խա­տել։
-Կորս­տի զգա­ցո­ղու­թյու­նը, սա­կայն, թարմ է, չս­պաս­ված։ Մենք ա­զա­տագր­ված տա­րածք­ներ կորց­րինք, մե­ծա­թիվ զո­հեր ու­նե­ցանք, մեր երկ­րի ինք­նիշ­խա­նու­թյունն էլ կաս­կա­ծի տակ է։
-Հա­մա­ձայն եմ, ոչ ոք ան­մասն չի մնա­ցել կորս­տից։ Ե­թե զգա­ցա­կան մա­սը թող­նենք ու սա­ռը դա­տենք, կո­րուստն այն­քան մեծ չէ, որ­քան 100 տա­րի ա­ռաջ, բայց մենք կա­րո­ղա­ցանք զար­թոնք ապ­րել, կա­րո­ղա­ցանք ա­րա­րել։ Ե­թե մեզ ճն­շենք այս կորս­տով, դա լավ բա­նի չի բե­րի։ Պետք է կորս­տի ցա­վին հա­կազ­դենք մեր գոր­ծու­նեու­թյամբ։ Էլ ոչ ոք ի­րա­վունք չու­նի թե­րա­նա­լու իր գոր­ծում, պետք է ա­ռա­վե­լա­գույնն ա­նենք, մեր ապ­րած կյան­քով ցույց տանք, որ զին­վոր տղա­նե­րի զո­հո­ղու­թյունն ի­զուր չի ե­ղել։
-Ա­սա­ցիք, որ դու­դու­կը մեր հո­գե­կերտ­ված­քին է բնո­րոշ։ Իսկ ին­չո՞վ է այն գրա­վում աշ­խար­հին։
-Դու­դու­կի հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը, նախ և ա­ռաջ, յու­րա­հա­տուկ ձայնն է՝ նուրբ թավ­շյա հն­չե­րան­գը, ո­րը միան­գա­մից մար­դու հո­գուն է փո­խանց­վում։ Դա է պատ­ճա­ռը, որ դու­դու­կը այդ­քան տա­րա­ծում գտավ ու սիր­վեց։ Հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում դու­դուկն ին­տեգր­ման մի մասն ան­ցել է ու դեռ շա­րու­նա­կում է հաղ­թար­շա­վը։ Բայց ո­մանք չեն ըն­կա­լում այդ գոր­ծի­քի ողջ խո­րու­թյունն ու նր­բե­րանգ­նե­րը, ըն­կա­լում են այն որ­պես էկ­զո­տիկ գոր­ծիք։ Կան ե­րա­ժիշտ­ներ, որ մի քա­նի պա­րապ­մուն­քով փոր­ձում են հա­ջո­ղու­թյան հաս­նել, ու ա­սեմ, որ լավ գո­վազ­դի ու առ­ցանց հար­թակն օգ­տա­գոր­ծե­լու մի­ջո­ցով ո­մանց դա հա­ջող­վում է։ Հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյու­նը դու­դու­կը պետք է ըն­կա­լի ոչ թե որ­պես էկ­զո­տիկ, այլ ե­րաժշ­տա­կան պրո­ֆե­սիո­նալ գոր­ծիք, ինչ­պես ջու­թա­կը, կլառ­նե­տը, հո­բո­յը և այլն։
-Զրույ­ցի սկզ­բում ա­սա­ցիք, որ առ­ցանց հար­թակ եք ստեղ­ծել դր­սի ե­րաժշ­տա­սեր­նե­րի հա­մար։ Դու­դուկն ինչ­պե՞ս են հաղ­թա­հա­րում օ­տա­րերկ­րա­ցի­նե­րը։ Առ­հա­սա­րակ, ի՞նչ տվյալ­ներ պետք է ու­նե­նա դու­դու­կա­հա­րը հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար։
-Շատ կարևոր է աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, բայց ա­ռաջ­նա­յին է Աստ­ծո տված շնորհ­քը։ Դա միան­գա­մից տե­սա­նե­լի է. այն, ինչ մե­կին հա­ջող­վում է ա­նել տաս­ժա­մյա աշ­խա­տան­քի ըն­թաց­քում, մեկ ու­րի­շին հա­ջող­վում է հինգ րո­պեում։ Հայ ե­րե­խա­նե­րի հա­մար ա­վե­լի հեշտ է այս գոր­ծի­քին տի­րա­պե­տե­լը, այն պատ­ճա­ռով, որ նրանք ապ­րել են Հա­յաս­տա­նում, լսել հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյուն, խո­սել են հա­յե­րեն, դպ­րո­ցում սո­վո­րել հա­յոց պատ­մու­թյուն։ Այս ա­մե­նը նշա­նա­կու­թյուն ու­նի։ Բա­ցի այդ, դու­դու­կի ձայ­նա­բա­ժի­նը, հն­չո­ղու­թյու­նը նման է հայ տղա­մար­դու ձայ­նին։ Դու­դուկ նվա­գե­լով՝ ա­կա­մա կրկ­նօ­րի­նա­կում ես այդ ձայ­նը, ինչն ա­վե­լի հեշտ է տր­վում հայ ե­րե­խա­նե­րին։ Տեխ­նի­կա­կան մա­սով տար­բե­րու­թյուն չկա՝ հայ է նվա­գո­ղը, թե ար­տա­սահ­ման­ցի, կա­րող ես վարժ տի­րա­պե­տել գոր­ծի­քին, բայց հն­չեց­նել ոչ հա­յե­ցի։
-Ա­վե­լի հեշտ է իբրև մե­նա­կա­տա՞ր հան­դես գա­լը, թե՞ նվա­գախմ­բի հետ։
-Նվա­գախմ­բի հետ նվա­գե­լիս պար­տա­վո­րու­թյու­նը բաշխ­վում է բո­լո­րի վրա, իբրև մե­նա­կա­տար դու մե­նակ ես, ու միայն կա­տա­րո­ղա­կան վար­պե­տու­թյու­նը բա­վա­րար չէ։ Լսա­րա­նում 4 ժամ, 10 ժամ աշ­խա­տե­լով՝ լու­ծում ենք տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րը, բայց ե­րաժշ­տու­թյունն ինչ գույն կու­նե­նա կա­տա­րե­լիս, կախ­ված է ոչ միայն լսա­րա­նա­կան աշ­խա­տան­քից, այլև ե­րաժշ­տի ապ­րած կյան­քից, նե­րաշ­խար­հից։ Կա է­լի մի կարևոր հան­գա­մանք. 20-րդ դա­րի դու­դու­կա­հար­նե­րը փայ­լուն էին նվա­գում, բայց նո­տա­ճա­նաչ չէին, այ­սօր դու­դու­կա­հա­րը, ե­թե չու­նե­նա ե­րաժշ­տա­կան կր­թու­թյուն, դուրս կմ­նա ե­րաժշ­տա­կան շու­կա­յից։ Նախ­կի­նում դու­դու­կը հն­չում էր սգո ու հար­սա­նե­կան ծե­սե­րին, այ­սօր հն­չում է ա­վե­լի շատ բե­մում, իսկ դրա հա­մար կարևոր է ե­րաժշ­տա­կան գրա­գի­տու­թյու­նը։
-Ինչ­պե՞ս է ծն­վել «Ծի­րա­նին», ին­չո՞վ է ա­ռանձ­նա­նում, ի՞նչ հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նի և ի՞նչ ծրագ­րեր։
-«Ծի­րա­նին» ներ­կա­յումս հան­դես է գա­լիս եր­կու ձևա­չա­փով՝ իբրև գոր­ծի­քա­յին հն­գյակ՝ դու­դուկ, շվի ուդ, թառ, հար­վա­ծա­յին գոր­ծիք­նե­րի կազ­մով, մյուս տար­բե­րա­կում՝ հն­գյա­կին միա­նում են եր­կու եր­գիչ։ Խում­բը հիմն­վել է 2012-ին՝ իմ նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Գոր­ծիք­նե­րի ընտ­րու­թյու­նը շատ պարզ է, պետք է լի­նեին բո­լոր հն­չե­րանգ­նե­րը։ Դու­դու­կը՝ ծի­րա­նա­փո­ղը, ներ­կա­յա­նում է որ­պես դո­մի­նանտ-սո­լո գոր­ծիք, այդ­տե­ղից էլ խմ­բի ա­նու­նը՝ «Ծի­րա­նի»։ Բա­ցի այդ, Կո­մի­տա­սի, ա­շուղ Ջի­վա­նու եր­գե­րում ծի­րա­նե­նին զու­գորդ­վել է Հա­յաս­տա­նի հետ, պտուղ­նե­րը՝ հայ ժո­ղովր­դի։ Ծի­րա­նա­գույն են ե­ղել նաև պատ­մու­ճան­նե­րը մեր ար­քա­նե­րի։ Այդ­պես ընտ­րե­ցինք խմ­բի ա­նու­նը։ Հյու­րա­խա­ղեր ենք ու­նե­ցել Եվ­րո­պա­յում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, 2016-ին թո­ղար­կել «Ծի­րա­նի «Vol 1»» խո­րագ­րով ձայ­նաս­կա­վա­ռակ, ո­րում ձայ­նագր­վել են հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան, հայտ­նի գու­սան­նե­րի և կո­մի­տա­սյան եր­գեր, հոգևոր և հայ միջ­նա­դա­րյան եր­գեր։ Ո­րոշ տա­ղեր կա­տար­վել են ա­ռա­ջին ան­գամ։ Ա­պա­գա­յում նա­խա­տե­սում ենք երկ­րորդ ձայ­նաս­կա­վա­ռա­կի թո­ղար­կու­մը, ո­րում տեղ կգտ­նեն հատ­կա­պես Նա­րե­կա­ցու տա­ղե­րը։
-Ինչ­պե՞ս եք ընտ­րում եր­գա­ցան­կը։
-Եր­գա­ցանկն ար­տա­ցո­լում է տվյալ ժա­մա­նա­կի հո­գե­վի­ճա­կը։ Այն, ինչ այ­սօր կա­տա­րե­ցի, վեց ա­միս հե­տո գու­ցե չու­զե­նամ կա­տա­րել։ Բե­մը խա­բեու­թյուն չի սի­րում, չես կարող շու­կա­յի պա­հանջ­նե­րին հետևե­լով՝ կա­տա­րել այն, ինչ սր­տիցդ չէ ու գե­րել հան­դի­սա­տե­սին։ Ինչ­պես Սևակն է ա­սում՝ կա ար­վես­տի մարդ, և կա ար­վես­տի վա­ճա­ռա­կան։ Ար­վես­տի մար­դը հա­սա­րա­կու­թյու­նը տա­նում է իր հետևից, ար­վես­տի վա­ճա­ռա­կա­նը հար­մար­վում է հա­սա­րա­կու­թյա­նը։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում հա­ջո­ղու­թյան են հաս­նում ար­վես­տի վա­ճա­ռա­կան­նե­րը, ո­րով­հետև վա­ճա­ռել են է­ժա­նը, մատ­չե­լին, պա­հանջ­վա­ծը։ Ար­վես­տի մարդ­կանց ստեղ­ծա­ծը, սա­կայն, չի կորց­նում ար­դիա­կա­նու­թյունն ան­գամ նրանց կյան­քից շատ տա­րի­ներ հե­տո։
-ՌԴ-ում դու­դու­կի մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե՞ր են անց­կաց­վում։
-Ա­յո, հե­տաքր­քիր հա­մերգ­ներ են լի­նում, ես մաս­նակ­ցել եմ մի քա­նի ան­գամ։ Հիմ­նա­կա­նում մաս­նա­կից­նե­րը հա­յեր են տար­բեր եր­կր­նե­րից։ Ե­թե չեմ սխալ­վում ՝ ե­ղել է նաև հրեա մաս­նա­կից Իս­րա­յե­լից։
-Հարևան եր­կր­նե­րից մաս­նակ­ցու­թյուն չկա՞։
-Մեր հարևան­նե­րը մր­ցակ­ցու­թյու­նից դուրս են, չեն կա­րող ո­րա­կա­կան ա­ռու­մով փոքր-ինչ ան­գամ մո­տե­նալ հայ դու­դու­կա­հար­նե­րին։
-Հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան­նե­րի շատ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ ա­ռա­ջին ան­գամ դու­դու­կով հն­չեց­րել եք Դուք։ Մի փոքր պատ­մեք այդ փոր­ձա­ռու­թյան մա­սին։ Ինչ­պե՞ս է հնա­րա­վոր փո­խադ­րել դրանք դու­դու­կի հա­մար, ի՞նչ ար­ձա­գանք են ու­նե­նում ե­րաժշ­տա­սեր­նե­րի շր­ջա­նում։
-Իմ վար­պե­տը՝ վաս­տա­կա­վոր ար­տիստ Գեոր­գի Մի­նա­սյա­նը, ստեղ­ծեց դու­դուկ­նե­րի ըն­տա­նիք՝ սոպ­րա­նո, տե­նոր, ալտ, բաս հն­չե­րանգ­նե­րով։ Դա հնա­րա­վո­րու­թյուն տվեց կա­տա­րե­լու ան­գամ Կո­մի­տա­սի պա­տա­րագն ամ­բող­ջու­թյամբ, Կո­մի­տա­սի շատ խմ­բեր­գա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ փո­խադ­րել։ Նաև վար­պե­տը մեծ աշ­խա­տանք կա­տա­րեց՝ հա­մաշ­խար­հա­յին դա­սա­կան հնա­րա­վոր նմուշ­նե­րը փո­խադ­րե­լով դու­դու­կի հա­մար։ Ին­չու՝ հնա­րա­վոր, ո­րով­հետև դու­դու­կը սահ­մա­նա­փակ ձայ­նա­ծա­վալ ու­նի՝ 1 օկ­տա­վա և չորս նո­տա։ Վար­պե­տի ստեղ­ծած փա­կան­նե­րով դու­դուկ­նե­րը մեկ-եր­կու օկ­տա­վա­յով լայ­նա­ծա­վալ են, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն տվեց մեծ թվով ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ փո­խադ­րե­լու դու­դու­կի հա­մար։ Ես, լի­նե­լով վար­պե­տի լա­վա­գույն ա­շա­կերտ­նե­րից մե­կը, նվա­գե­ցի գրե­թե բո­լոր փո­խադ­րում­նե­րը։ Կա­րե­լի է ա­սել՝ դրանց մեծ մա­սը ինքս եմ ա­ռա­ջին ան­գամ նվա­գել և բե­մում ներ­կա­յաց­րել։ Այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը պետք է նվա­գել ոչ թե ժո­ղովր­դա­կան եր­գի, այլ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան կա­նոն­նե­րով։ Դա կարևոր է և՛ կր­թե­լու, և՛ դու­դու­կը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում որ­պես պրո­ֆե­սիո­նալ գոր­ծիք ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով։ Իմ փոր­ձից ել­նե­լով կա­րող եմ ա­սել՝ ինչ­քան ու­սում­նա­սի­րե­ցի, կա­տա­րե­ցի դա­սա­կա­նը, այն­քան ա­վե­լի հեշտ ըն­կա­լե­ցի մե­րը՝ Կո­մի­տա­սը, Նա­րե­կա­ցին, ա­շու­ղա­կան ե­րաժշ­տու­թյու­նը, տա­ղե­րը։
Ինչ վե­րա­բե­րում է ար­ձա­գան­քին՝ սկզ­բում քն­նա­դատ­վեց, ինչ­պես ա­մեն նոր բան։ Տա­րի­ներ հե­տո սկ­սե­ցին ան­գամ ա­սել, որ ի­րենք են ա­ռա­ջին ան­գամ դու­դու­կով ներ­կա­յաց­նում դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը։ Իսկ հե­տաք­րք­րու­թյու­նը հան­դի­սա­տե­սի շր­ջա­նում շատ մեծ է։ Մի օ­րի­նակ եմ ու­զում բե­րել. ու­սա­նող ու­նեմ, որ պրո­ֆե­սիո­նալ հո­բո­յա­հար է, հան­դես է ե­կել մեծ բե­մե­րում՝ աշ­խար­հի լա­վա­գույն սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բե­րի հետ, հի­մա դու­դուկ է սո­վո­րում։ Դու­դու­կով լսել է Վի­վալ­դիի՝ հո­բո­յի հա­մար գր­ված կոն­ցերտն ու ո­րո­շել դու­դուկ սո­վո­րել։ Սա շատ կարևոր գնա­հա­տա­կան է ինձ հա­մար։

Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 80577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ